7 մայիսի 2012 - 18:39 AMT
Բակո Սահակյանը մասնկացել է Մեծ եռատոնին նվիրված ցուցահանդեսին

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 7-ին, Ստեփանակերտի «Պարկ Հոթել Արցախ» հյուրանոցում մասնակցել է Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդեսին:

Նախագահի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ, Սահակյանը կարևորել է մայիսյան Մեծ եռատոնին նվիրված աշխատությունների և կոթողների ստեղծումը՝ այն համարելով հայրենասիրական դաստիարակության կարևոր բաղադրիչներից մեկը: