7 մայիսի 2012 - 18:51 AMT
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու են Մ. Արուտչյանի գրաֆիկական բազմաթիվ գործեր

Վաղը` մայիսի 8-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում բացվելու է ՀՀ ժողովրդական նկարիչ, Չարենցի մեծ բարեկամ, տարեկից, ծնունդով Շուշեցի Միքայել Արուտչյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը նվիրվելու է Մ. Արուտչյանի ծննդյան 115 և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին: Ցուցադրությունում ներկայացվելու են նկարչի` 20-րդ դարի 20-60-ական թթ., թվով 40 գրաֆիկական բարձրարվեստ աշխատանքներ, որոնցից շատերը կցուցադրվեն առաջին անգամ: Ցուցահանդեսը անցկացվում է տուն-թանգարանի տնօրինության ու Արուտչյան գերդաստանի ջանքերով` ներկայացնելով Չարենցի տուն-թանգարանի և նկարչի ընտանեկան հավաքածուները, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: