7 մայիսի 2012 - 18:57 AMT
Ադրբեջանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել

Մայիսի 7-ին՝ տեղական ժամանակով 18:15-ին, Ադրբեջանի տարածքում՝ Գյանջա (նախկին Կիրովաբադ) քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել հերթական երկրաշարժը՝ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ: Եվրոպական սեյսմիկ կենտրոնի տվյալներով, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

Այսօր առավոտյան ժամը 8:40 Ադրբեջանի տարածքում տեղի էր ունեցել 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգալի է եղել նաև Հայաստանի մի շարք շրջաններում ու Երևանում: Էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջան-Ռուսաստան (Դաղստան) սահմանագոտում՝ Զաքաթալի քաղաքում: Եվրոպական սեյսմիկ կենտրոնի տվյալներով, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում 3-4 բալ ուժգնությամբ Երևան, Վանաձոր, Տավուշ, Իջևան, Սևան, Արտաշատ քաղաքներում: