8 մայիսի 2012 - 09:19 AMT
«Հրապարակ». 5-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը կկայանա մայիսի 31-ին

Թերթը գրում է, որ 5-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մայիսի 31-ին: Եթե խորհրդարանական ընտրութունների վերջնական արդյունքները ԿԸՀ-ն հրապարակի մայիսի 10-ին, ապա, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, առաջին նիստը պետք է գումարվի հրապարակմանը հաջորդող երրորդ հինգշաբթին: Այդ նիստը կնշանակի հին գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտ: