8 մայիսի 2012 - 09:35 AMT
«Երկիր». Սիսիանում ՀՀԿ-ն մարդկանց ստիպողաբար տարել է ընտրությունների

Սիսիանում ՀՀԿ-ն մարդկանց ստիպողաբար տարել է ընտրությունների և պարտադրել ընտրել Հանրապետականին՝ համամասնական ընտրակարգով, և նրա առաջադրած թեկնածուին՝ մեծամասնական ընտրակարգով: «Երկիր»-ին Սիսիանից մայիսի 6-ին ահազագնել են, որ հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենները կոնտկրետ ժամերի, կոնկրետ վայրերում հավաքում են իրենց աշխատակիցներին և պարտադրում, որ նրանք ընտրության մասնակցեն և ընտրեն իրենց «առաջարկած» թեկնածուին և կուսակցությանը:

Ընդդիմացողներին էլ ապառնում են հեռացնել աշխատանքից: Իսկ կոնկրետ ժամի, կոնկրետ վայրում հավաքվելու պատճառն էլ ստուգելելն է, որ հանկարծ որևէ մեկը «չպլստա իր կամքն ազատ արտահայտելու գործընթացից»: