8 մայիսի 2012 - 11:07 AMT
Սերժ Սարգսյանը մեկնել է ԼՂՀ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: