8 մայիսի 2012 - 11:56 AMT
ԵԱԿՀ ԽՎ գարնանային տնտեսական համագումարը կանցկացվի Վրաստանում

Մայիսի 11-14-ը, ԵԱԿՀ Խորհրդարանական վեհաժողովի գարնանային տնտեսական համաժողովը կանցկացվի Բաթումի քաղաքում, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Միխայիլ Մաչավարիանին:

«Համագումարին քննարկվելու են այն տնտեսական մարտահրավերները, որոնք կարևոր են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար»,-ընդգծել է նա:

Ըստ փոխխոսնակի, համագումարին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրեր, այդ թվում` խորհրդարանների 120 պատգամավորներ, հաղորդում է Գրուզիա Online-ը: