8 մայիսի 2012 - 15:40 AMT
Բելգիան մեղադրում է Սահակաշվիլիին մարդկության դեմ հանցագործությունների մեջ և կարող է արգելել նրա մուտքը Բրյուսել

Բելգիայում դատական գործընթաց է նախապատրաստվել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ, որը կարող է փակել նրա մուտքը թագավորության տարածք, նշանակում է նաև Բրյուսելում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կենտրոնակայաններ: Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատմել է գործընթացի նախաձեռնող, վրացի վտարանդի իրավապաշտպան և «Օբյեկտիվ» վրացական անկախ մեդիա միության ներկայացուցիչ Մերաբ Բլադաձեն:

«Մենք մեղադրում ենք Վրաստանի ներկա նախագահին մարդկության դեմ հանցագործությունների, 2007-ի ընտրությունների արդյունքները կեղծելու, 2008-ին Ռուսաստանի դեմ պատերազմ սանձազերծելու, ընդդիմության վրա սիստեմատիկ ճնշումների դեմ»,- հայտարարել է նա:

Բլադաձեի խոսքով, գործի բոլոր նյութերը հավաքված են: «Մենք նախատեսում ենք գործընթացը սկել ամսվա ընթացքում: Մեր բելգիացի փաստաբանները համոզված են հաջողության մեջ: Մենք կփակենք Սահակաշվիլիի մուտքը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կենտրոնակայաններ»,- ասել է նա: