8 մայիսի 2012 - 15:39 AMT
Արամ Կարապետյան. ՀԱԿ-ի գլխավոր խնդիրը Տեր-Պետրոսյանի` ինտրիգների դաշտում գործելու ցանկությունն էր

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը մեկնաբանել է տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները և ՀԱԿ-ի պարտությունը, ընդգծելով, որ ՀԱԿ-ը ընտրությունների գնաց վերջին 4 տարիների ընթացքում ամենացածր վարկանիշով:

Ընդ որում, ըստ նրա, ՀԱԿ-ի գլխավոր խնդիրը Տեր-Պետրոսյանի` ինտրիգների դաշտում գործելու ցանկությունն էր: «Ինչպես ցույց է տալիս փորձը, Լևոն Տեր-Պետրոսյանը, որոշ առումներով, սիրում է գործել ինտրիգների դաշտում` երկխոսություն վարում ենք, չենք վարում, հետո երկխոսում ենք ԲՀԿ-ի հետ… Հայաստանը կովկասյան երկիր է, և, ցավոք, ընդդիմությունը դեռ երկար է գնահատվելու որպես սև-սպիտակ բազմություն»:

Կարապետյանը հավելել է, որ ժողովուրդը կոալիցիան համարում է մեկ ամբողջություն, և ՀԱԿ-ի` ԲՀԿ-ին նրանից առանձնացնելու փորձի վերաբերյալ, հեգնանքով նշել է. «կիսահղի կոալիցիաներ չեն լինում»: Ըստ նրա, իշխանության հետ երկխոսելու ընդդիմության յուրաքանչյուր քայլ Հայաստանում գնահատավում է որպես գործարք, որպես ծախվածություն: