8 մայիսի 2012 - 15:59 AMT
Արամ Կարապետյանը վստահ է, որ ԲՀԿ դեմ քաղաքական հետապնդում կսկսվի, եթե նա անցնի ընդդիմության շարքերը

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը գտնում է, որ եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակի իր գործունեությունը կոալիցիայի կազմում, ապա դա այն բանի ապացույցը կդառնա, որ ընտրությունները ծրագրած մարդիկ հատուկ ընդդիմադիր դաշտ մղեցին ԲՀԿ-ին ՀԱԿ-ից ձայներ խլելու համար: «Եվ թուլացնելով Հայ ազգային կոնգրեսը, արմատական ընդդիմությունը, գնացին ու կոալիցիա ստեղծեցին»,-հավելել է նա:

Կարապետյանը շարունակել է, որ «եթե ԲՀԿ-ն չանդամակցի կոալիցիային, նրան այլ ճանապարհ չի մնում, քան դառնալ կենտրոնամետ ընդդիմություն»: Ըստ նրա, եթե ԲՀԿ-ն ցանկանա անմիջապես արմատական դաշտ անցնել, ապա իշխանությունները քաղաքական հետապնդում կսկսեն ԲՀԿ անդամների դեմ, հարձակումներ ԲՀԿ անդամների բիզնեսի վրա: Ինչ վերաբերում է ԲՀԿ երկրորդ համար, ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ նա կտրականապես դեմ է ՀՀԿ հետ կոալիցիային, ապա Կարապետյանը հեգնանքով նշեց, որ, հավանաբար, կուսակցությունը կհայտարարի, թե դա Օսկանյանի անձնական կարծիքն է»:

Ըստ Կարապետյանի, ԲՀԿ-ն այժմ դադար կվերցնի, միակ ինտրիգն այն է, թե որքանով ԲՀԿ-ն կսատարի գործող նախագահ ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին 2013 թվականի նախագահական ընտրություններում: