8 մայիսի 2012 - 16:12 AMT
Orange-ի բաժանորդները մայիսի 9-ին SMS-ներ կուղարկեն ընդամենը 1 դրամով

Այս տարի մայիսի 9-ին` Հաղթանակի և խաղաղության օրը, Orange-ի բոլոր բաժանորդները կկարողանան շնորհավորական SMS-ներ ուղարկել ընդամենը մեկ դրամով: Ընկերությունից հայտնում են, որ Orange-ի բոլոր բաժանորդներին և միջազգային ցանկացած ուղղությամբ ուղարկված մեկ կարճ հաղորդագրությունը վաղը կարժենա ընդամենը 1 դրամ: