8 մայիսի 2012 - 18:54 AMT
Վրաստանում հարգել են Անհայտ զինվորի հիշատակը

Մայիսի 8-ին Թբիլիսիի «Վակե» զբոսայգում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ ծաղկեպսակի տեղադրման արարողություն` Անհայտ զինվորի գերեզմանին:

Միջոցառմանը ներկա էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Ծաղկեպսակի տեղադրման արարողությանը վրացական կողմից մասնակցում էին արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեն և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ: