8 մայիսի 2012 - 17:16 AMT
Արամ Կարապետյան. Ժողովուրդը զանգվածաբար կաշառք է վերցրել, քանի որ սպասելիք չուներ ԱԺ ընտրություններից

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը գտնում է, որ ընտրակաշառքի դիմաց ժողովրդի քվեարկության զանգվածային դեպքերը բացատրվում են նրանով, որ ժողովուրդը սպասելիք չունի ԱԺ ընտրություններից՝ կարևորելով միայն նախագահական ընտրությունները»,-ասել է նա:

«1995-2008թթ. բոլոր նախագահական ընտրություններում ժողովուրդը հիմնականում իր իրական ձայները տվել է ընդդիմադիր թեկնածուներին: Մի երկիր նշեք, որտեղ ժողովուրդը 13 տարի շարունակ գնում և իր ձայնը տալիս է ընդդիմադիր թեկնածուին: Այլ բան, որ ընդդիմությունը չի կարողանում այդ ձայները իրական հաղթանակի վերածել…2008թ. բախումների ժամանակ, որ ժողովուրդն էր պայքարում՝ ընտրակաշառք վերցրածը թե չվերցրածը»«-հայտարարել է Կարապետյանը:

Ըստ նրա, «միայն մի դեպքում 13 տարի շարունակ իր ձայնը ընդդիմությանը տված ժողովուրդը զանգվածաբար գնում և ընտրակաշառք է վերցնում՝ երբ չի կարևորում այդ ընտրությունները և ակնկալիք չունի դրանցից, կամ էլ ընդդիմության խաղերի պատճառով, երբ չի տեսնում մարդկանց կամ քաղաքական ուժերի, որոնք կարող են փոխել իրավիճակը»: Կարապետյանը նշել է նաև, որ 54 հազար անվավեր քվեաթերթիկները նույնպես վկայում են այն մասին, որ մարդիկ այնքան էլ չեն կարևորում խորհրդարանական ընտրությունները:

Կարապետյանը հավելել է, որ իշխանություններն ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փորձում են համոզել ժողովրդին, որ փողի օգնությամբ կկարողանան ամեն ինչի հասնել այս երկրում: