8 մայիսի 2012 - 18:46 AMT
Քաղաքագետ. Մարդիկ Հայաստանում հոգնել են քաղաքականությունից

«Ընտրությունները Հայաստանում բավականին ակտիվ էին, ընտրողների մասնակցությունը վկայում է դրա մասին»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Մյուս կողմից մարդիկ հոգնել են քաղաքականությունից»: Նրա խոսքով` ժողովուրդը պատրաստ է ակտիվություն ցուցաբերել` մասնակցելով ընտրություններին, հանրահավաքներին, բայց և պատրաստ է վերցնել «մի բանկա մուրաբան»: Դա նորմալ է: Ողջ բնակչությունը չէ, որ հետաքրքրված է քաղաքականությամբ: Մարդիկ տարբեր հետաքրքրություններ ունեն, անգամ եվրոպական երկրներում կուսակցություններն ամեն կերպ հետաքրքրում են մարդկանց: Բոլորին չեն գրավում ընտրությունները, կան շատ ապաքաղաքականացված մարդիկ: Եվ Հայաստանում նույնպես նրանց փորձում են ամեն կերպ գրվել դեպի ընտրություններ: Մյուս կողմից պետք է դաս քաղել, չէ որ եթե դու վաճառում ես քո ձայնը, դա նույնպես մասնակցություն է գործընթացին: