8 մայիսի 2012 - 17:42 AMT
Պետդուման սատարել է Մեդվեդևի նշանակմանը Ռուսաստանի վարչապետի պաշտոնում

Պետդուման մայիսի 8-ի արտահերթ նիստում քվեարկել է ՌԴ վարչապետի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևի նշանակման օգտին: Նրա նշանակման արարողությունը կավարտվի այն ժամանակ, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը կստորագրի հրամանագիրը:

Մեդվեդևի նշանակման օգտին է քվեարկել 299 պատգամավոր, դեմ՝ 144-ը, ձեռնպահ չի եղել:

Մեդվեդևի թեկնծությունը Պուտինն առաջադրել է խորհրդարանի ստորին պալատում երկուշաբթի, երդմնակալությունից անմիջապես հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին: