8 մայիսի 2012 - 17:35 AMT
Արարատի մարզում սպասվում է ջրամատակարարման ընդհատում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, մայիսի 10-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Զոնալ կայան թաղամասի, Այնթափ գյուղի, 9-րդ կիլոմետրի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: