8 մայիսի 2012 - 18:05 AMT
ԱՄՆ-ն Իսրայելին կհատկացնի 1 մլրդ դոլար ՀՀՊ համակարգի զարգացման համար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 1 մլրդ դոլարի բյուջետային հատկացում է կատարել իսրայելական ՀՀՊ համակարգի զարգացման համար:

Ինչպես հաղորդում է իսրայելական «Եդիոտ Ախորոնոտ» թերթը, ԱՄՆ Կոնգրեսը հրապարակել է 1 մլրդ դոլարի օրինագիծը, որի մի մասը հաջորդ տարի կհատուցի ԱՄՆ պաշտանական բյուջեի դեֆիցիտը: Այդ նախագծի հիման վրա կֆինանսավորվեն «Երկաթե գմբեթ» և «Կախարդական փայտիկ» ՀՀՊ համակարգերը:

Ընթացիկ ամսվա սկզբին Իսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին իրեն նյութական աջակցություն ցուցաբերել 1 մլրդ դոլարի չափով իր ՀՀՊ համակարգերի զարգացման համար, հաղորդում է Fars-ը: