8 մայիսի 2012 - 20:03 AMT
ՀԱՄԱՍ-ը Ֆրանսուա Օլանդին հրավիրել է այցելել Գազայի հատված

ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը հրավիրել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին այցելել Գազայի հատված, որպեսզի նա կարողանա անձամբ տեսնել «ողբերգական իրավիճակը և նրա բնակիչների տառապանքները»: Ինչպես հաղորդել է MIGnews-ը, ՀԱՄԱՍ-ը կոչ է արել Օլանդին «պաղեստինական հարցը մտցնել օրակարգ և ուղղել ֆրանսիական քաղաքականությունը պաղեստինցիների նկատմամբ»: