8 մայիսի 2012 - 18:46 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Ամառն «անամպ» կլինի

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հայտնել է, որ մարդիկ կշարունակեն արտահայտել իրենց կարծիքը, իրենց դժգոհությունն ընտրություններից, բայց ոչ այդքան ինտենսիվ: Արդե նշանակվել են հանրահավաքներ, կհնչեն հայտարարություններ կեղծիքների և խարդախությունների մասին, բայց այնպիսի թափ, ինչպիսին նախագահական ընտրություններից հետո էր, չարժե սպասել: Լուրջ հանրահավաքներ և դրանցից բխող էքսցեսներ, ամենայն հավանականությամբ, չեն լինի: Իսկ նրանք, որոնք կլինեն, լուրջ ազդեցություն չեն ունենա քաղաքական գործընթացի վրա: Իսկանդարյանի խոսքով` մեզ սպասվում է հանգիստ ամառ, որից հետո կսկսվի նախագահական ընտրական քարոզչությունը և դրա հետ կապված քաղաքական ակտիվությունը: