8 մայիսի 2012 - 19:38 AMT
Արամ Առաջինը չի կարողանա մասնակցել միջկրոնական գագաթաժողովին Ղազախստանում

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը Ղազախստանի Հանրապետությունից հրավեր է ստացել մասնակցելու մայիսին կայանալիք միջազգային միջկրոնական գագաթաժողովին: Կաթողիկոսը պատասխան նամակում բարձր է գնահատել նման նախաձեռնությունը, ինչպես նաև ափսոսանք հայտնել առ այն, որ այդ օրերին չի կարողանա ներկա գտնվել գագաթաժողովին ստանձնած մի շարք պարտավորությունների կատարման բերումով իր զբաղվածության պատճառով: