8 մայիսի 2012 - 18:47 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. ՀԱԿ-ը կարող է «նեղել» «Ժառանգությանը» խորհրդարանում

««Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի Ազգային ժողովում ունեցել է և շարունակում է հարմար դիրք ունենալ»,- հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը այսօր կայացած մամլո ասուլիսում: Կուսակցությունը բացառիկ է նրանով, որ ոչ մի այլ կուսակցություն հանդես չի եկել նույն դերում և նույն դիրքորոշումով, ինչ «Ժառանգությունը»: Եթե Հայ ազգային կոնգրեսը համաձայնի աշխատել խորհրդարանում, ապա կարող է սկսել մրցակցել «Ժառանգության» հետ բնակչությանը ընդդիմադիր հատված տրամադրելու հարցում և հաջորդ ընտրությունների ժամանակ ժողովուրդը հնարավորություն կունենա ընտրելու կուսակցությունների կատարած աշխատանքի հիման վրա: