8 մայիսի 2012 - 19:49 AMT
Պուտինը հրաման է տվել ԱՊՀ երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու անհրաժեշտության մասին

ՌԴ նոր նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է տվել ԱՊՀ երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու անհրաժեշտության մասին՝ որպես Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություն:

Պուտինի հրամանի համաձայն, որը տեղադրված է Կրեմլի կայքէջում, կառավարությանը հանձնարարվել է դիտարկել ԱՊՀ տարածքում բազմակողմանի փոխազդեցության և ինտեգրացիոն գործընթացների զարգացումը որպես Ռուսաստանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություն:

ՌԴ նախագահը հանձնարարել է նաև ամրապնդել ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմները և նրա խաղաղապահական պոտենցիալը: