8 մայիսի 2012 - 20:07 AMT
«Կուբանը» Ռուսաստանի առաջնությունում ոչ ոքի է խաղացել ԲԿՄԱ-ի հետ

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 43-րդ փուլում «Կուբանը» ոչ ոքի է խաղացել ԲԿՄԱ-ի հետ: Խաղն ավարտվել է 0:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին «Կուբանի» կազմում դաշտ է դուրս եկել հիմնական կազմով և խաղացել 90 րոպե:

Դան Պետրուսկուի սաները հավաքել են 62 միավոր և մրցաշարային աղյուսակում շարունակում են զբաղեցնել 8-րդ տեղը:

Առաջնության վերջին խաղում մայիսի 13-ին «Կուբանը» կխաղա «Դինամոյի» հետ: