8 մայիսի 2012 - 20:17 AMT
Զինված գրոհայինները Տրիպոլիում հարձակվել են Լիբիայի ժամանակավոր վարչապետի գրասենյակի վրա

Լիբիայում զինված գրոհայինները Տրիպոլիում հարձակվել են ժամանակավոր վարչապետ Աբդել Ռահիմ ալ Կիբայի գրասենյակի վրա: Ինչպես հաղորդել են BBC-ի աշխատողին քաղաքական գործչի մամլո ծառայությունից, ներկա պահին շենքի ներսում կրակոցներ են հնչում:

Կառավարական շենքը շրջապատված է զենիթային հրանոթներով տասնյակ ավտոմեքենաներով: Համարվում է, որ հաձակվողները նախկին «հեղափոխականներ» են, ովքեր կառավարությունից պահանջում են դրամական վճարներ: