3 հունիսի 2004 - 22:27 AMT
ԱԼԻԵՎԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ
«Ադրբեջանի Ազգային ճակատ» կուսակցության Նախիջեւանի բաժանմունքի փոխնախագահ Հասան Ալիեւը դիմում է հղել Ադրբեջանում արտերկրների դիվանագիտական առաքելություններ, տեղի եւ օտարերկրյա ԶԼՄ-ներին, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, որտեղ հայտարարել է ադրբեջանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին: Ինչպես հաղորդում է Բաքվի «Զեռկալո» թերթը, իր որոշումը նա պատճառաբանում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստների հետապնդմամբ: Բացի այդ Հ.Ալիեւը մատնանշում է այն ճնշումը, որին ենթարկվում են իր հարազատները իշխանությունների կողմից: