10 մայիսի 2012 - 09:47 AMT
«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը «շատ կատաղած ա, ընտրությունների արդյունքներից դժգոհ ա»

«Հրապարակ»-ը գրում է, որ իրենց տեղեկություններով` բոլոր այն մարդիկ, որոնք հույս ունեին, որ պետք է ֆինանսավորվեն Գագիկ Ծառուկյանի կողմից, և որոնց ասվել էր, որ դիմեն ընտրություններից հետո, այս օրերին վախենում են մտնել ԲՀԿ ղեկավարի մոտ: «Ասում են` շատ կատաղած ա, ընտրությունների արդյունքներից դժգոհ ա, մոտը մտնել չի լինում»,- պատմել է թերթի աղբյուրը, ում ընտրություններից առաջ խոստացել էին ֆինանսական աջակցություն տրամադրել իր ներկայացնելիք ծրագրի համար: