10 մայիսի 2012 - 12:19 AMT
ՖԻՖՊրոյի գլխավոր քարտուղարը ներողություն է խվդրել Ուկրաինայից

ՖԻՖՊրոյի գլխավոր քարտուղար Թեո վան Սեգգելենը ներողություն է խնդրել իր նախորդ հայտարարությունների համար, որոնք վերաբերում էին Ուկրաինայի` EURO-2012-ի խաղերն ընդունելու հնարավորություններին:

ՖԻՖՊրոյի գլխավոր քարտուղարը և Ուկրաինայի դեսպանը քննարկել են 2012թ Ուկրաինայում և Լեհաստանում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերի անցկացման հարցեր: Հանդիպման պատճառը քարտուղարի կողմից արված մի քանի հայտարարություններն էին, որոնք վերաբերում էին խաղերն ընդունող երկրներին` Ուկրաինային և Լեհաստանին:

«Ես երբևէ մտադրություն չեմ ունեցել հյուրընկալող երկրներին, մասնավորապես` Ուկրաինային, բացասաբար ներկայացնել: Միակ բանը, որի համար անհանգստանում եմ, խաղացողների անվտանգությունն է: Հուսով եմ` կազմակերպիչները կկարողանան կանխել բոլոր տհաճ միջադեպերը»,-ասել է Սեգգելենը: