10 մայիսի 2012 - 11:07 AMT
Վլադիմիր Պուտինը հեռախոսով հայտնել է Օբամային, որ չի մեկնելու G8 գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հայտնել է, որ ներկա չի գտնվի Քեմփ-Դևիդում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովին, նրա փոխարեն ՌԴ-ն կներկայացնի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Օբաման և Պուտինը երկկողմ հանդիպում կանցկացնեն Մեքսիկայում` G20 գագաթնաժողովի շրջանակներում, հունիսի 18-19-ին: