
Մայիսի 9-ին՝ ժամը 18.23-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդաշեն 9-րդ փողոցի վերջնամասում՝ լճակում, հայտնաբերվել է երեխայի դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը դին ջրից դուրս բերելու համար: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ջոկատի հերթապահ խումբը (ջրասուզակով): Ժամը 19.48-ին փրկարարները ջրից դուրս են բերել 1995 թ. ծնված Մարտուն Գաբրիելյանի դին: