10 մայիսի 2012 - 11:04 AMT
Մայիսի 11-13-ին Հայաստանի առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության փոխանցմամբ` մայիսի 13-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 11-12-ին տեղ-տեղ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 10-12-ի կբարձրանա 3-5 աստիճանով: