10 մայիսի 2012 - 12:18 AMT
Կառավարությունը ևս մեկ տարի կօգնի անապահով ընտանիքներին հոգալ գազի ծախսերը

Հայաստանի կառավարությունը մայիսի 10-ի նիստում փոփոխություններ է կատարել ընդունված որոշման մեջ՝ երկարացնելով բնական գազի դիմաց վճարման արտոնյալ պայմանները անապահով ընտանիքների համար:

ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախագահ Լևոն Շահվերդյանը նշեց, որ կառավարության որոշմամբ նախատեսվում է աջակցել սոցնպաստ ստացող ընտանիքներին երկարացնելով օգնությունը մեկ տարով՝ 2012թ. մինչ 2013թ. մարտ ամիսը:

Այդ առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ այդ որոշումն ընդունվել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ՝ մեղմելու համար անապահով ընտանիքների սոցիալական ծանր վիճակը, որպեսզի նրանք «չզգան գազի գնի բարձրացման բեռը»:

Վարչապետը հավելել է, որ այդ ընտանիքների համար բնական գազի օգտագործումը մինչև 300խմ կարժենա 100 դրամ, այն դեպքում, երբ իրական գինը 130 դրամ է: «Երկարացնելով որոշումը մեկ տարով՝ մենք թեթևացնում ենք այն բեռը, որը կարող էին զգալ այդ ընտանիքները»,-ասել է նա: