10 մայիսի 2012 - 13:25 AMT
2 մարզերի 74 ուսուցիչներ մասնակցել են համակարգչային գրագիտության դասընթացներին

Ավարտվել է Հայաստանի 2 մարզերում ուսուցիչների համար համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված անվճար դասընթացների առաջին փուլը, որը կազմակերպել է « ԱրմենՏել» ՓԲԸ–ն `Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ։

«Մեր նախագծի նպատակն է, որպեսզի ուսուցիչներն ու աշակերտները կարողանան ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ նոր գիտելիքներ ստանալ: Վստահ եմ, որ մեր համատեղ նախաձեռնության շնորհիվ ուսուցիչները կկարողանան նոր մոտեցումներ կիրառել կրթական գործընթացում, իսկ աշակերտները կստանան գիտելիքի նոր աղբյուրների հետ աշխատելու հնարավորություններ», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն «ԱրմենՏել»-ից հայտնում են, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ընկերությանը աջակցության համար` նշելով, որ «էկրանային սերունդն ավելի լավ է սովորում, երբ տեխնոլոգիաներն օգտագործվում են ուսուցման գործընթացում»։

Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2012թ-ի փետրվարի 27-ից Արմավիրի և Արագածոտնի մարզերի Դալարիկ, Քարակերտ, Մյասնիկյան, Շենիկ, Արագածավան և Արտենի գյուղերում, որին մասնակցել են 74 ուսուցիչներ։ Երկրորդ փուլին կմասնակցի ևս 76 ուսուցիչ: