10 մայիսի 2012 - 13:35 AMT
«Կենտրոն» հեռուստաընկերությանը կարող են տուգանել 1 միլիոն դրամով

Մայիսի 11-ին ժամը 12:00-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստում կքննարկվի «Մուլտի մեդիա–Կենտրոն թիվի» ՓԲ ընկերությանը («Կենտրոն» հեռուստաընկերություն) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի (Ընտրությունների և հանրաքվեների մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելը: Առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով) համաձայն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը: