10 մայիսի 2012 - 16:56 AMT
Կարեն Քոչարյանն ընտրությունների մասին. Այն, ինչ չի կարելի գնել փողով, կարելի է գնել շատ մեծ փողով

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը մեկնաբանել է մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները՝ հայտարարելով, որ «ընթացակարգի առումով ընտրությունները մոտ էին իդեալականի», ինչն արձանագրեցին բոլոր միջազգային և տեղի դիտորդները: Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներիн, ապա նա հեգնանքով նշել է, որ «այն, ինչ չի կարելի գնել փողով, կարելի է գնել շատ մեծ փողով»:

Իր հերթին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Բանուչյանը բնութագրել է ընտրությունները որպես «խայտառակ»՝ նշելով, որ ՀՀԿ-ն ուղղակի գնեց այս ընտրությունները: Ըստ նրա, մարդիկ ընտրություններում հերթ էին կանգնել ընտրակաշառքի համար, «իրենց ստրկության վաճառելու համար»:

Բանուչյանը հավելել է, որ ընտրակաշառք բաժանող մարդիկ շատ լավ հասկանում են, որ հանցագործություն են կատարում, սակայն անում են դա, վստահ լինելով, որ անպատիժ կմնան: