4 հունիսի 2004 - 21:43 AMT
ՀՈՒԼԻՍԻ ՍԿԶԲԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի նախաձեռնությամբ հուլիսի 8-ին Փարիզում նախատեսվում Է Հարավային Կովկասի երկրների խորհրդարանների ղեկավարների հերթական հանդիպումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում են Բաքվի աղբյուրները, հայտարարել Է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը` Բաքվում Ֆրանսիայի դեսպան Շանտալ Պուարեի հետ հանդիպմանը: Ալեսքերովի խոսքերով` պաշտոնական Բաքուն դրական Է վերաբերվում նախաձեռնությանը, որը ենթադրում Է մտքերի փոխանակում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման վերաբերյալ` համագործակցության զարգացման ճանապարհով: Իր հերթին Շ. Պուարեն նշել Է Ֆրանսիայի շահագրգռվածությունը Հարավային Կովկասում կայունություն եւ խաղաղություն հաստատելու ու նման նախաձեռնություների շարունակման առնչությամբ, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանի երկրների խորհրդարանների միջեւ կապերի զարգացմանը: