10 մայիսի 2012 - 17:08 AMT
Մայիսի 10-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 393.07 դրամ

Մայիսի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,35 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 393.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 393.25 դրամ:

Մայիսի 10-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 393.07 դրամ`մայիսի 8-ի համեմատ ավելանալով 0.60 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 502.28 դրամ` նվազելով 2.68 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 կետով` կազմելով 13.01 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: