
Մայիսի 11-ին ժամը 12:00-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդը կազմակերպում է «ԱԺ ընտրությունների մոդել» ծրագրի անցկացում: Այն նախատեսում է ուսանողների կողմից նոր քաղաքական կուսակցությունների ձևավորում, ինչպես նաև քարոզարշավի անցկացում: Միջոցառումն անցկացվելու է 4 փուլով: Մասնակցելու են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մոտ 80 ուսանող: Ժյուրիի կազմում լինելու են ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը, քաղաքագիտության ամբիոնի վարիչներ, հայտնի քաղաքագետներ Գարիկ Քեռյանը, Աշոտ Ենգոյանը, ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը: Ծրագիրը նախատեսում է 4 փուլ:
1. Կուսակցության ընդհանուր բնութագիր /պատմություն, գաղափարախոսություն, տեսակ/
2. Կարգախոս, պաստառ, լոգո
3. Լիդերի խոսք /ծրագրի ներկայացում/
4. Քաղաքական գովազդ վիդեո տարբերակով
Յուրաքանչյուր փուլում ժյուրին կգնահատի թիմային աշխատանքն, իսկ վերջում ընտրազանգվածը փակ քվեարկությամբ կընտրի թիմերից մեկն, այնուհետև ընտրությունների արդյունքն ու ժյուրիի միավորները կգումարվեն և կորոշվի հաղթողը:
Ծրագրի նպատակն է ցույց տալ, թե երիտասարդ քաղաքագետնորը ինչպես են պատկերացնում ԱԺ ընտրությունները, ինչպիսի նոր ծրագրեր ու գաղափարներ ունեն և ինչ վիճակում է գտնվում քաղաքական մշակույթը երիտասարդների մոտ: