
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլյա Սարկոզիին խնդրագիր է ներկայացրել կառավարության հրաժարականի մասին նախագահական ընտրություններում սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի հաղթանակից հետո, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:
Օլանդը մտադիր է ասել իր վարչապետի անունը մայիսի 15-ին՝ լիազորությունները հանձնելու օրը: Այդ պաշտոնում առավել հավանական թեկնածուներից են Ազգային ժողովում սոցիալիստական խմբակցության ղեկավար Ժան Մարկ Էյրոն և Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Մարտին Օբրին: