10 մայիսի 2012 - 20:51 AMT
Սիրիայում ահաբեկչության ժամանակ օգտագործվել է ավելի քան մեկ տոննա պայթուցիկ նյութ

Երկու ավտոմեքենաները, որոնք պայթել են մայիսի 10-ին Դամասկոսում, լցված են եղել ավելի քան մեկ տոննա պայթուցիկ նյութերով, հաղորդել է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ջիհադ Մակդեսին:

Սիրիական հեռուստատեսությունն ավելի վաղ հաստատել է տվյալներն այն մասին, որ պայթել են երկու ականապատ մեքենաներ, որոնք կայանել են ալ Կազազ շրջանում՝ հատուկ ծառայությունների կենտրոնակայանից ոչ հեռու: