7 հունիսի 2004 - 17:53 AMT
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎՔ ԵՆ ՍԿՍԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ՓԱԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՏԱԿ
Թուրքիայի Իգդիրի նահանգապետ Նուրեթթին Արասը հանդես է եկել հայտարարությամբ` Հայկական ատոմակայանի (ՀԱԷԿ) շուտափույթ փակման անհրաժեշտության մասին: Նրա խոսքերով, «Իգդիրի բնակիչներին մտահոգում է հնարավոր վթարը կայանում կամ ռադիացիայի արտահոսքը»: Արասը հաղորդել է, որ նահանգի իշխանությունները սկսել են ստորագրություններ հավաքել Հայկական ատոմակայանը փակելու պահանջի տակ: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, այդ փաստաթուղթը կներկայացվի ՄԱԳԱՏԵ եւ Թուրքիայի կենտրոնական իշխանություններին: Նա նաեւ կոչ է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը «որքան հնարավոր է շուտ միջոցներ ձեռնարկել ՀԱԷԿ-ը փակելու համար»: