10 մայիսի 2012 - 21:20 AMT
ԱՄՆ-ը ծրագրում է սիրիացիներին 40 մլն դոլար հատկացնել` որպես հումանիտար օգնություն

ԱՄՆ վարչակազմը ծրագրում է Սիրիայում բռնկված բռնության ալիքից ստիպված հարևան երկրներ փախուստի դիմած բնակչությանը 40 մլն դոլար հատկացնել` որպես հումանիտար օգնություն:

Սիրիական փախստականների ճշգրիտ թիվը հայտնի չէ: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների` նրանց թիվը կազմում է 65 հազ. մարդ:

Մեկ այլ տվյալների համաձայն` այդ թիվը հասնում է 200 հազարի:

Ավելի վաղ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) հանդես էր եկել Սիրիայում վիրավորներին և փախստականներին հումանիտար օգնություն տրամադրելու կողմից: