10 մայիսի 2012 - 21:32 AMT
Իրանում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այցից առաջ միջուկային հետքերը «մաքրելու»` ԱՄՆ մեղադրանքներն «անփույթ» են անվանել

Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանփարասթը Իրանի հասցեին մեղադրանքները Թեհրանից արևելք գտնվող Փարչին օբյեկտում աշխատանքների հետքերը «մաքրելու» կապակցությամբ Իրանի հասցեին ԱՄՆ մեղադրանքները «անփույթ» է անվանել: Անդրադառնալով ԱՄՆ Գիտությունների և միջազգային անվտանգության ինստիտուտի կողմից մեղադրանքներին ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այցից առաջ Փարչին օբյեկտը «մաքրելու» հնարավորության մասին` նա հայտնել է, որ եթե ԱՄՆ Գիտությունների և միջազգային անվտանգության ինստիտուտը փորձ ունենար, ապա աշխատակիցները կիմանային, որ միջուկային հետքերն անհնար է «մաքրել»` հավելելով. «Այս մեղադրանքներն ակնհայտ ցույց են տալիս արևմտյան պետությունների վերաբերմունքը ահաբեկչության և ահաբեկչական խմբավորումների հանդեպ», հաղորդում է ISNA-ն: