Իրանի իշխանությունները հաղորդել են, որ Բուշերի ԱԷԿ-ը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողության ամսաթիվը դեռևս չի որոշվել, երկուշաբթի օրը հաղորդում է ISNA իրանական գործակալությունը:
Անցյալ շաբաթ «Ատոմստռոյէքսպորտ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է Բուշեր քաղաքից ոչ հեռու գտնվող ատոմային էլեկտրակայանի շինարարությամբ, հաղորդեց, որ կայանն ամբողջ հզորությամբ կգործարկվի ընթացիկ տարվա մայիսի 23-ից:
Ներկա պահին, Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանփարասթի խոսքով, «Բուշեր» ԱԷԿ-ն աշխատում է իր հզորության 90%-ի չափով: