11 մայիսի 2012 - 09:33 AMT
«Ժողովուրդ». Քոչարյան-Սարգսյան զույգը որոշել է լինել միասնական

«Ժողովուրդն» արդեն տեղեկացրել էր, որ հաղթանակի օրը Ստեփանակերտում ամենայն հավանականությամբ կկայանա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությամբ: «Ինչպես փոխանցում են մեր լավատեղյակ աղբյուրները, Քոչարյան-Սարգսյան հանդիպումը կայացել է, ընդ որում՝ բավականին երկար:

Իհարկե, դժվար է այս պահին դետալային մանրամասներ հաղորդել այդ հանդիպման մասին, բայց նրանց ունեցած տրամադրությունից երկուսի շրջապատում էլ եկել են համոզման, որ զույգը որոշել է լինել միասնական: Նրանք պայմանավորվել են չխանգարել միմյանց, իսկ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի մասով որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,- գրում է թերը: