11 մայիսի 2012 - 09:54 AMT
«Հայկական ժամանակ». Շաքարավազի մեկ կիլոգրամի գինը բարձրացել է 10 դրամով

«Հայկական ժամանակը» գրում է, որ իրենց թերթի իրականացրած մանրածախ գների դիտարկումներից պարզ է դառնում, որ ընտրություններից ընդամենը մի քանի օր անց` այս տարվա մայիսի 10–ի դրությամբ, ապրիլի 9-ի համեմատ, շաքարավազի մեկ կիլոգրամի գինը բարձրացել է 10 դրամով։ «Հայաստանում օրական միջինը սպառվում է 275 տոննա շաքարավազ։ Իսկ դա նշանակում է, որ կիլոգրամը 10 դրամով թանկանալու արդյունքում շաքարավազի միակ ներկրողն ու արտադրողը` Սամվել Ալեքսանյանը, օրական ստանում է լրացուցիչ 2 միլիոն 750 հազար դրամ եկամուտ կամ ասմական ավելի քան 82 միլիոն դրամ։ Թե քանի ամսում նա «կհանի» ընտրությունների համար կատարած իր ծախսերը, դժվար է ասել։ Նկատենք նաև, որ իբր Ալեքսանյանի կնոջը պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում մոտ 15 տոկոսով ավելի քիչ հարկ է վճարել, քան անցած տարի»,–գրում է պարբերականը։