11 մայիսի 2012 - 10:38 AMT
«Ժողովուրդ». Մոսկվայում կայանալու է ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպում

«Ժողովուրդ» թերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ առաջիկայում Մոսկվայում կայանալու է ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպում: Թերթի տեղեկությունների համաձայն` Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ին Մոսկվա է հրավիրել բոլոր նախագահներին` քննարկելու ստեղծված իրավիճակը: «Հատկանշական է, որ գրեթե բոլոր ԱՊՀ երկրներում իշխանություններն, այնուամենայնիվ, լուրջ ճգնաժամի առաջ են կանգնած: Ընդ որում, բոլոր այդ երկրներում ընտրություններից հետո խնդիրներ են ստեղծվել»,- գրում է պարբերականը՝ հավելելով, որ չի կարողացել ճշտել` Սերժ Սարգսյանը կմասնակցի այդ հավաքին, թե ոչ: