11 մայիսի 2012 - 10:58 AMT
«Հրապարակ» . Նախագահն Օսկանյանին «ստուկաչ» է անվանել

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ իրենց հասած տեղեկություններով, ոչ միայն հանրապետականներն են բացասաբար տրամարված Վարդան Օսկանյանի նկատմամբ, այլև ինքը` նախագահը։ «Հրապարակի» հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը ՀՀԿ–ական վերնախավի մոտ նախկին արտգործնախարարի մասին արտահայտվել է որպես «ստուկաչի»։ «Սարգսյանը դա ասել է, նկատի ունենալով այն փաստը, որ երբ բոլոր ԲՀԿ–ականները հերքում էին Ծառուկյանի մոտ զենքի առկայությունը, Օսկանյանը հայտարարեց, որ Ծառուկյանի մոտ զենք է եղել, դրանով անհարմար վիճակի մեջ դնելով Ծառուկյանին և ամբողջ ԲՀԿ–ին։ Գողական կաննոներով, Օսկանյանը պարտավոր էր սուտ ասել և հերքել զենքի փաստը, ինչպես անում էին մյուս ԲՀԿ–ականները»,–գրում է թերթը։