11 մայիսի 2012 - 15:39 AMT
Նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկի զոհերից մեկի հարազատը դատարանում նրա վրա կոշիկ է նետել

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի նկատմամբ դատական գործընթացի մասնակիցը դատական նիստի ժամանակ նրա վրա կոշիկ է նետել: Նետումը նպատակին չի հասել: Կոշիկը նետել է Բրեյվիկի զոհերից մեկի հարազատը: Միաժամանակ տղամարդը բղավել է ահաբեկչին. «Կորիր գրողի ծոցը, դժոխք գնա» և արտասվել է: Դատական կատարածուները տղամարդուն դուրս են տարել դահլիճից նիստի մյուս մասնակիցների ծափահարությունների ներքո:

Ականատեսների վկայությամբ, Բրեյվիկը միջադեպի ժամանակ իրեն հանգիստ է պահել և ժպտացել է, հաղորդում է Lenta.ru-ն: