Մայիսի 11-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը հանդիպեցին լրագրողների հետ, որի ընթացքում ներկայացրին «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա -Կոկա-Կոլա գավաթ 2012» համատեղ անցկացվող մրցաշարի մանրամասներ:
Միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնութնունը մեկնարկել է ապրիլին և անցնում է երկու փուլով: Մասնակցում են Հայաստանի և Արցախի 613 դպրոցների ավելի քան 4900 դպրոցականներ: Երկրորդ փուլում հանդես կգա ն 32 լավագույն թիմերը: Հունիսի 3-ին տեղի կունենա մրցաշարի եզրափակիչ հանդիպումը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կարևորեց մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը` նշելով, որ այսօրվա երեխաները վաղն արդեն համալրելու են Հայաստանի հավաքականների շարքերը:
«Ֆուտբոլի կայացման կարևոր գործոններից է մասսայական ֆուտբոլի զարգացումն ու հասարակության ընդգրկվածության մակարդակը ֆուտբոլում»,- նշեց Հայրապետյանը:
Այն հարցին, թե «Կոկա-Կոլան» կդառնա՞ Հայաստանի զագային հավաքականի գործընկեր, Դանիելյանը պատասխանեց. «Մեր ընկերությունը երկար տարիներ է համագործակցում է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ, ես շատ կցանկանայի, որ Հայաստանի հավաքականի գործընկերն էլ լինեինք»: