8 հունիսի 2004 - 17:58 AMT
ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ` ԻՐԱՔԻ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հայաստանի Ազգային Ժողովն այսօր վավերացրել է հայ-քուվեյթական միջպետական համաձայնագիրը Հայաստանի զինված ուժերի կարգավիճակի մասին: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, տվյալ փաստաթուղթը սահմանում է հայ զինծառայողների ներկայության կարգը Քուվեյթում, որտեղից նրանք կուղարկվեն Իրաք` այդ երկրի հեպատերազմյան վերականգնմանը մասնակցելու համար: Հիշեցնենք, որ 50 հայ զինվորական մասանագետների գործուղումն Իրաք նախատեսվում է մինչեւ ընթացիկ տարվա աշուն: Կգործուղվեն ռազմական բժիշկներ, սակրավորներ եւ վարորդներ` տրանսպորտային փոխադրումների կազմակերպման համար: